Երբ հասարակության մեջ արժեզրկվում է խոսքը, իսկ հոգևոր-բարոյական կողմնորոշիչները մղվում են երկրորդ պլան, հաջորդ քայլով սկսում է քայքայվել պետականությունը։ Արժեքային սնանկությունը միշտ նախորդում է պետական ինքնիշխանության կորստին...
Մի Ղարաբաղ, մի հոգնած տանկ, ու մի տանիք,
Երկնքի տակ, երկրի վրա՝ մի Հայրենիք,
Աշխարհի մեջ, աշխարհից դուրս՝ օր դռնփակ,
Մի առավոտ, որ ապրում է տանիքի տակ...
Սեպտեմբերի 7- ին ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի թոռնուհու` գրականագետ, իմ շատ սիրելի Հասմիկ Աբեղյանի ծննդյան օրն է։
Հատված Հասմիկ Աբեղյանի «Օրերս ինձ հետ են...» գիրքից...
Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...